Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը բերած բեկումը հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և խաղաղության հաստատմանն ուղղված նրա վճռական հանձնառության։ ՀՀ և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունի մի քանի հազար անհետ կորածի ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ Ադրբեջանի հետ համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել։ ՀՀ-ում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին։ Ուզում եմ հաստատել այս ամբիոնից նախագահ Էրդողանի այն խոսքերը, որ վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները մեզ համար ունեն բացառիկ կարևորություն։



