Խնդրահարույց զարգացումների շրջափուլ է․ Ադրբեջանը որևէ կերպ չի ընկրկում իր տոնայնությունից

Այս օրերին Նյու Յորքը փաստորեն դարձել է Հարավային Կովկասի նոր դիվանագիտական հանգույցներից մեկը։ Հայաստան–Թուրքիա կարգավորում, Հայաստան–Իրան հարաբերություններ, TRIPP և տարածաշրջանային հաղորդակցություններ, Երևանի շփումները Սիրիայի ղեկավարության հետ և սպասվող Միրզոյան–Բայրամով հանդիպումը․ գործընթացները տարբեր են, բայց դրանց հետևում նույն մեծ հարցն է՝ ինչպիսի տարածաշրջան է ձևավորվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված դեռևս փաստացի խաղաղությունից հետո և ով է սահմանելու դրա կանոնները։ Հատկապես ուշագրավ է հակասությունը․ պետությունների մակարդակով խոսվում է խաղաղության, սահմանների բացման և տնտեսական փոխկապակցվածության մասին, մինչդեռ հասարակությունների միջև շարունակում են գործել պատմական հիշողության, եկեղեցական ու հոգևոր ժառանգության, մշակութային պատկանելության և փոխադարձ անվստահության հետ կապված խոր հակասությունները։ Օրերս հայտնի դարձավ, որ հասարակությունների միջև երկխոսության խաղաղության կամուրջ ձևաչափով Երևանում նախատեսված հերթական հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ ԹԵման քննարկել ենք տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15455

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով