Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը միաժամանակ ճանապարհների, էներգետիկ ցանցերի, ներդրումների և նոր տնտեսական կապերի մասին է։ TRIPP-ը պաշտոնական Բաքուն արդեն ներկայացնում է որպես ոչ միայն տրանսպորտային, այլև էներգետիկ ու Տրանսկասպյան ավելի լայն համակարգի մաս, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում օրակարգում են ուղիղ առևտուրը, սահմանը և ենթակառուցվածքային կապերը։ Միևնույն ժամանակ խաղաղությունը չի վերացնում պատերազմից մնացած քաղաքական, իրավական և պատմական խնդիրները։ Բաքվում պահվող հայերի իրավունքները, մշակութային ժառանգության շուրջ պայքարը, փոխհատուցման և սեփականության պահանջները, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վերափոխումը և եվրոպական ինտեգրման ուղղությամբ Երևանի շարժումը ցույց են տալիս, որ տարածաշրջանում միաժամանակ կառուցվում են նոր տնտեսական կապեր եւ նոր ուժային հավասարակշռություն։ Հարցն այն է՝ այս երկու գործընթացները միմյանց ամրապնդելո՞ւ են, թե՞ նոր հակասություններ են ստեղծելու։ Այս ամենը քննարկել ենք ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի պրոֆեսոր Աննա Օհանյանի հետ՝ Առավել մանրամասն՝ տեսանյութում



