Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին

։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Յըլմազը կներկայացնի Թուրքիան գագաթնաժողովում, որը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում։ Միջոցառումը կանցկացվի «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապի ընդլայնման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված ավելի սերտ համագործակցության և համակարգմանն ուղղված քայլերը։ Կքննարկվեն նաև տարածաշրջանում վերջին զարգացումները և գլոբալ խնդիրները։ Ջևդեթ Յըլմազի այցը Երևան կլինի այս մակարդակի առաջին այցը Թուրքիայից Հայաստան։ Գագաթնաժողովին հրավիրվել են ԵՄ 27 անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև այլ եվրոպական երկրներ և Կանադան։ Հաջորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել նոյեմբերին Իռլանդիայում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5795

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով