Ռուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ Զելենսկի

Ռուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հարձակումներով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի վրա արձակել են մոտ 1600 հարձակողական անօդաչու թռչող սարքեր, մոտ 1100 կառավարվող ռումբեր և երեք հրթիռ»,-գրել է Ուկրաինայի նախագահը իր Telegram ալիքում։ Նա հայտնել է, որ Խերսոնում միկրոավտոբուսի վրա ռուսական հարվածի հետևանքով զոհվել է երկու քաղաքացիական անձ, վիրավորվել՝ յոթը։ Նա նաև հաղորդել է Խարկովի բնակելի շենքի, Նիկոլաևի մարզի էներգետիկ ենթակառուցվածքների և մի քանի շրջանների, այդ թվում՝ Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Սումիի, Խերսոնի և Դոնեցկի մարզերի վրա հարձակումների մասին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5795

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով