Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանին մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում իր ելույթում քննադատել է Թուրքային և այդ համատեքստում հիշատակել Անկարայի կողմից Հայոց ցեղասպանութան ժխտումը։ Նա նշել է, որ Թուրքիան այլ երկրների, մասնավորապես՝ Կատարի հետ, միացել է «հակասեմական ստերին»։ Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «բռնակալ», որը սպանում է քրդերին, բանտարկում ընդդիմադիրներին, ժխտում Հայոց ցեղասպանությունը։ «Էրդողանը բռնակալ է, որը նաև ապաստան է տալիս ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչ պարագլուխներին։ Նա հազարավոր քուրդ խաղաղ բնակիչների է սպանել։ Նա հերքում է Հայոց ցեղասպանությունը։ Նա բանտարկում է լրագրողներին և ընդդիմադիր առաջնորդներին։ Ըստ էության, ես կարծում եմ՝ նա համաշխարհային ռեկորդակիր է այս հարցում, թեև մրցակցությունն այստեղ մեծ է։ Այդուհանդերձ, կարծում եմ՝ նա առաջինն է», – նշել է Նեթանյահուն։ «Նա ապօրինի կերպով օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը՝ ԵՄ անդամ երկիր, և պարբերաբար ոտնձգություններ է կատարում Հունաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի նկատմամբ։ Այժմ նա ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել Սիրիան», – հայտարարել է Նեթանյահուն՝ հավելելով, որ Էրդողանը գրեթե ամեն օր Իսրայելի ոչնչացման կոչեր է հնչեցնում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15387

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով