ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների դեպքում։ Նա այսպես է արձագանքել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ Հայաստանը գազ կգնի «այնտեղից, որտեղ հնարավոր կլինի»։ ՌԴ Անվտանգության խորհրդում նշել են նաև, որ ռուսական գազը իբր Հայաստանի համար էապես ավելի էժան է, քան այլ երկրներից ներմուծվող գազը։



