ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա այդ մասին ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ այսօր Պուտինի ծննդյան օրն է։ «Ինձ մոտ հեռախոսազանգ է նախատեսված։ Այսօր նրա ծննդյան օրն է։ Այսօր Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է։ Համոզված եմ՝ դուք պատրաստվում եք դա նշել։ Պատրաստվո՞ւմ եք նշել նրա ծննդյան օրը»,- ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ «ավարտին է հասցրել ութ պատերազմ, և ևս մեկը մոտենում է»։ Թրամփը նշել է, որ «հնարավոր է՝ կանխել է աշխարհի լիակատար ոչնչացումը» և կարող է «անել այն ամենը, ինչ ցանկանում է»։



