Փաշինյանի կառավարման անհատականացված և բևեռացնող ոճը կարող է խնդիրներ ստեղծել ԵՄ-ի համար, ինչպես Սահակաշվիլիի դեպքում․ ո՞րն է այստեղ ՀՀ շահը․ Մարկեդոնով

«Եվրոպական քաղաքական շաբաթ Երևանում» վերտառությամբ գրառմամբ ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է մայիսի 4-ից Երևանում մեկնարկելիք Եվրոպական քաղաքական համայնք հարթակի 8-րդ գագաթնաժողովին ու ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին։ Տելեգրամյան իր ալիքում Մարկեդոնովը նշում է, որ մի քանի օրից Հայաստանի մայրաքաղաքը կվերածվի Եվրամիության դիվանագիտական հաբի։ Ըստ նրա, ռուսական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում առաջիկա իրադարձությունների լուսաբանման մեջ գերակշռում են երկու թեմա՝ եվրոպական ֆորումները՝ որպես ազդեցության գործոններ խորհրդարանական ընտրությունների վրա (Հայաստանի հնգամյա քաղաքական ցիկլի գլխավոր ընտրական գործընթացը) և Երևանի «եվրոպականացումը»՝ որպես Ռուսաստանի և «հավաքական Արևմուտքի» միջև դիմակայության մաս։ Մարկեդոնովը գտնում է, որ արդեն մի քանի օրից Հայաստանի մայրաքաղաքում կուտակվելու են Մոսկվայի կոշտ քննադատներն ու բացահայտ հակառակորդները։ Սակայն խնդիրը, ինչպես միշտ, ավելի լայն և բարդ է»,- արձանագրում է վերլուծաբանը։ «Երկար տարիներ Եվրամիությունը, ինչպես նկատում է Անդրեյ Սուշենցովը, գտնվում էր «ստրատեգիական արձակուրդում»՝ հենվելով ՆԱՏՕ-ի առաջին սկզբունքի վրա՝ «we should keep Americans in»։ Ուկրաինական ռազմաքաղաքական ճգնաժամը որոշակի փոփոխություններ մտցրեց այս դիրքավորման մեջ։ Արևմուտքը դարձավ փոքր-ինչ պակաս միասնական, իսկ ԱՄՆ-ը իր եվրոպական դաշնակիցներին ներկայացրեց ավելի խիստ պահանջներ։ Արդյունքում՝ ստացանք Բրյուսելի փորձերը՝ վերագործարկել հարաբերությունները՝ ինչպես ինտեգրացիոն միավորման ներսում, այնպես էլ՝ եվրոպական պերիֆերիայի հետ։ Եվրոպական քաղաքական համայնք նախագիծը, որը մեծ շուքով կներկայացվի հայ լսարանին, մեծապես դիտարկվում է՝ որպես նախաձեռնություն, որը բարձրացնում է «միավորված Եվրոպայի» ռազմավարական դերը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5795

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով