ՀՀ ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրենը քննարկել են ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ) Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիին։ Ինչպես տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։ Նախարարը ներկայացրել է ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկա անելիքները։ Անդրադարձ է կատարվել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրին։ Նախարարը նշել է, որ հետաքրքրված ենք ծրագրի շարունակականությամբ և հանրապետության տարածքում նման այլ աղբավայրերի և թափոնների կառավարման ենթակառուցվածքների ձևավորմամբ։ Անդրադարձ է կատարվել նաև ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի ընթացքին։ Դավիթ Խուդաթյանն ընդգծել է ծրագիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14531

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով