ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մարոկկոյի Թագավորության արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մարոկկացիների հարցերով նախարար Նասեր Բուրիտայի հետ։ Նախարարները քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով երկու երկրների միջև առավել սերտ կապերի ձևավորման հարցում երկուստեք առկա քաղաքական պատրաստակամությունը։ Արարատ Միրզոյանը և Նասեր Բուրիտան մտքեր են փոխանակվել երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի խթանման մեխանիզմների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14479

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով