Նիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար

Նիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայում ուսումնական ենթակառուցվածքների զարգացման համար՝ ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման կարողություններն ավելացնելու նպատակով, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Դիլան Յեշիլգեզ Զեգերիուսը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Այսօր մենք կհայտարարենք այն մասին, և դա միջոցների նոր հատկացում է, որ 10 միլիոն եվրո ենք հատկացնում Ուկրաինայում ուսումնական ենթակառուցվածքների համար», – նախարարն ասել է ԵՄ երկրների պաշտպանության նախարարների նիստի սկսվելուց առաջ։ Նա հիշեցրել է, որ Նիդեռլանդները դաշնակիցների հետ միասին մինչև այժմ վերապատրաստել է գրեթե 100 000 ուկրաինացի զինծառայողի, այդ թվում՝ եվրոպական նախաձեռնությունների շրջանակներում։ Հունիսին Նիդեռլանդներն ավարտել է իր մասնակցությունը ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման «Interflex» բրիտանական ծրագրին։ Ուսուցումն անցկացրել են 14 երկրի ռազմական հրահանգիչներ, իսկ համակարգումն իրականացրել է Մեծ Բրիտանիան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14485

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով