Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նեպալի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նեպալի արտաքին գործերի նախարար Շիսիր Խանալի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նեպալի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Կարևորվել է հատկապես կլիմայի, վերականգնվող էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում գործարար կապերի խթանումը: Նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության շուրջ, այդ թվով՝ Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի համատեքստում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14346

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով