Եվրոպայում տիեզերական արձակումների պահանջարկը մինչև 2034 թվականը գրեթե վեց անգամ կավելանա

Եվրոպական միությանը մինչև 2034 թվականը ընդհանուր առմամբ 62 տիեզերական արձակում անհրաժեշտ կլինի՝ արբանյակային ծրագրերի իրականացման համար, իսկ Եվրոպայում արձակումների պահանջարկը ներկայիս ցուցանիշների համեմատ կմեծանա գրեթե վեց անգամ։ Այս մասին Բրյուսելում անցկացված «ԵՄ-ի հասանելիությունը տիեզերքին» համաժողովում հայտարարել է պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը։ «Միայն Եվրոպական միության համար մինչև 2034 թվականը մեզ անհրաժեշտ կլինի 62 արձակում»,- Կուբիլյուսի խոսքերն է փոխանցում Euractiv-ը։ Արձակումներն անհրաժեշտ կլինեն ԵՄ-ի «Գալիլեո» նավիգացիոն, «Կոպեռնիկոս»՝ Երկրի դիտարկման, IRIS² անվտանգ արբանյակային կապի և նախատեսվող կառավարական դիտարկման նոր ծրագրերի համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14346

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով