ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը՝ գործարքի շրջանակում անմիջապես բացել Հորմուզի նեղուցը։ Լրագրողը Թրամփին հարցրել է, թե միջանկյալ ընտրություններից հետո Վաշինգտոնը ռազմական գործողություններ կսկսի՞ Իրանի դեմ։ Թրամփը նշել է, որ Թեհրանի առաջարկած գործարքն անընդունելի է։ Նրա խոսքով՝ Իրանն առաջարկել է անմիջապես բացել Հորմուզի նեղուցը, քանի որ լուրջ տնտեսական կորուստներ է կրում։ «Ես նույնպես սիրում եմ գործարքներ կնքել, բայց այս գործարքն անընդունելի կլիներ»,- ասել է Թրամփը։



