SpaceX-ի՝ NASA-ի համար նախատեսված հաջորդ տիեզերագնացների առաքելության արձակման նոր ամսաթիվ է սահմանվել։ NASA-ն հայտնել է, որ չորս տիեզերագնացից բաղկացած «Crew-13» առաքելությունը դեպի Միջազգային տիեզերակայան (ISS) նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի 1-ին։ Առաքելության մեկնարկը նախապես նախատեսված էր սեպտեմբերի 12-ին, սակայն օգոստոսի 29-ին NASA-ն հայտնել էր Crew-13-ի «Dragon» տիեզերանավի շարժիչային համակարգում օքսիդիչի արտահոսքի հայտնաբերման մասին։ Նոր ծրագրի համաձայն՝ Crew-13-ը հոկտեմբերի 1-ին Ֆլորիդայի Քեյփ Կանավերալի տիեզերական ուժերի կայանից կարձակվի «Falcon 9» հրթիռով։ Նախատեսվում է, որ տիեզերանավը Միջազգային տիեզերակայան կհասնի մոտ 9 ժամ անց։ «Crew-13»-ի կազմում են NASA-ի տիեզերագնացներ Ջեսիկա Ուոթքինսն ու Լյուք Դելեյնին, Կանադայի տիեզերական գործակալության ներկայացուցիչ Ջոշ Կուտրիկը և Ռուսաստանի «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի տիեզերագնաց Սերգեյ Տետերյատնիկովը։



