AI ոլորտում ԱՄՆ-ը Չինաստանից 1.5 տարով առաջ է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները արհեստական բանականության ոլորտում Չինաստանից առաջ է մոտ մեկից մեկուկես տարով՝ ընդգծելով, որ այս ոլորտում «երրորդ տեղում գտնվող» երկիր չկա։ «Ես մի փոքր խոսել եմ այդ մասին Սի Ծինթինի հետ, բայց ոչ շատ։ Կարծում եմ՝ եթե, ինչպես ասում են, բացես տեխնոլոգիաները, որոշակիորեն զիջում ես առաջատարի դիրքը»,— ասել է Թրամփը։ Արհեստական բանականության հնարավոր ռիսկերի մասին հարցին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը չի անհանգստանում, որ տեխնոլոգիան կարող է դուրս գալ վերահսկողությունից։ «Սա հսկայական արդյունաբերություն է։ Իրականում սա արդյունաբերական հեղափոխություն է, գուցե՝ դրանից էլ մեծ»,— ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ոլորտում առաջատար է և կառուցում է «տրիլիոնավոր դոլարների» ենթակառուցվածքներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14679

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով