Եռօրյա պայքարից հետո «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»-ում ավարտվել է Հայաստանի գնդակային հրաձգության մեծահասակների առաջնությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հրացան մրցաձևում Արտյոմ Գրիգորյանը սահմանեց ՀՀ նոր ռեկորդ՝ գրանցելով 633,3 միավոր և ճանաչվեց մրցման լավագույն մարզիկ։ Ըստ մրցաձևերի Հայաստանի չեմպիոններ ու մեդալակիրներ դարձան` • Օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց, տղաներ 1-ին տեղ՝ Արտյոմ Գրիգորյան 2-րդ՝ Հրաչ Բաբայան 3-րդ՝ Դավիթ Թորոսյան • Օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց, աղջիկներ 1-ին տեղ՝ Սեդա Գաբրիելյան 2-րդ՝ Լիլյա Մարտիրոսյան 3-րդ՝ Միլենա Միասարյան • Օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոց, տղաներ 1-ին տեղ՝ Ալեքսեյ Բեսսարաբ 2-րդ՝ Արտակ Ամիրյան 3-րդ՝ Բենիկ Խլղաթյան • Օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոց, աղջիկներ 1-ին տեղ՝ Էլմիրա Կարապետյան 2-րդ՝ Աննա Պողոսյան 3-րդ՝ Ռայա Մելոյան •Շարժվող թիրախ, 10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, տղաներ 1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան 2-րդ՝ Գոռ Խաչատրյան 3-րդ՝ Մանվել Միրզոյան •Շարժվող թիրախ, 10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, աղջիկներ 1-ին տեղ՝ Լիլիթ Մկրտչյան Բորիսի 2-րդ՝ Աիդա Ազատյան 3-րդ՝ Արուսյակ Գրիգորյան • Շարժվող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, տղաներ 1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան 2-րդ՝ Գոռ Խաչատրյան 3-րդ՝ Համլետ Կարենյան • Շարժվող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, աղջիկներ 1-ին տեղ՝ Արուսյակ Գրիգորյան 2-րդ՝ Լիլիթ Մկրտչյան Սամվելի 3-րդ՝ Աիդա Ազատյան Առաջնության ավարտին որոշվեց նաև աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը. ատրճանակ՝ Էլմիրա Կարապետյան, Գևորգ Մելքոնյան, հրացան՝ Արտյոմ Գրիգորյան։



