Հնդկաստանի հյուսիսում և արևելքում ավելի քան 60 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

Հնդկաստանի Ութար Փրադեշ հյուսիսային նահանգում առնվազն 62 մարդ է զոհվել օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետևանքով առաջացած հեղեղումների հետևանքով: Այդ մասին սեպտեմբերի 28-ին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունը։ Վնասվածքներ է ստացել 46 մարդ, վնասվել է ավելի քան հազար տուն։ Նահանգի առանձին շրջաններում փակվել են ուսումնական հաստատությունները, փրկարարական խմբերը մարդկանց ջրածածկ շրջաններից տեղափոխում են ավելի անվտանգ վայրեր։ Հեղեղումներից տուժել է նաև երկրի արևելյան Օդիշա նահանգը. այնտեղ տարհանումը վերաբերել է ավելի քան 75 հազար մարդու։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14466

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով