Ինդոնեզիայում լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի

Ինդոնեզական Virgo Transport 8 նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի: Այդ մասին հաղորդել է The Jakarta Post պարբերականը։ Ըստ պարբերականի տեղեկության՝ որոնողական ծառայությունների աշխատանքների 16-րդ օրվա դրությամբ 69 մարդ նախկինի նման համարվում է անհետ կորած, 108 մարդ փրկվել է։ Սեպտեմբերի 13-ին լաստանավը կորել էր սաստիկ փոթորկի ժամանակ։ Ընդամենը նավում եղել է 243 մարդ, ներառյալ անձնակազմի 30 անդամը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14562

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով