Հայաստանը կարևոր գործընկեր է Մեծ Բրիտանիայի համար․ դեսպանության ներկայացուցիչ

Այս երկուշաբթի Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Գագաթնաժողովից առաջ Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչ Մեթյու Բեյքնը խոսել է այն մասին, թե ինչու է այս հանդիպումը կարևոր Միացյալ Թագավորության, Հայաստանի, Եվրոպայի և տարածաշրջանային համագործակցության համար։ «Եվրոպական երկրների առաջնորդները կհավաքվեն այստեղ՝ խոսելու անվտանգության, համագործակցության և ապագայի մասին։ Սա նաև հնարավորություն է քննարկելու տարածաշրջանային մարտահրավերները և ընդհանուր առաջնահերթությունները։ Մեծ Բրիտանիան ակտիվ մասնակցություն կունենա այս քննարկումներում։ Հայաստանը կարևոր գործընկեր է Մեծ Բրիտանիայի համար։ Այս գագաթնաժողովը լավ հնարավորություն է ավելի սերտ աշխատելու միասին և զարգացնելու մեր հարաբերությունը»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5795

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով