ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման հետ կապված 10 անձի և 17 կազմակերպության նկատմամբ

Եվրամիության երկրները սեպտեմբերի 28-ին պատժամիջոցներ են սահմանել 10 անձի և 17 կազմակերպության նկատմամբ՝ որոնք, ըստ ԵՄ-ի, պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը խաթարող կամ սպառնացող գործողությունների համար։ «Պատժամիջոցների տակ են հայտնվել Ուկրաինացի երեխաների՝ Ռուսաստան համակարգված և ապօրինի արտաքսման ու բռնի տեղափոխման, ինչպես նաև ժամանակավորապես օկուպացված տարածքներում նրանց բռնի ձուլման հետ կապված անձինք և կազմակերպությունները»,- ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ։ Ընդ որում, ԵՄ-ն որպես այդ գործողությունների մաս նշում է նաև երեխաների գաղափարական ներգործությունը և ռազմականացված կրթությունը։ Պատժամիջոցների ցանկում ներառվել են Մոսկվայի քաղաքային զբոսաշրջության կոմիտեն, Ռուսաստանում գործող մանկական և մարզական ճամբարներ, ինչպես նաև Հյուսիսային Կորեայում գտնվող «Սոնգդովոն» միջազգային մանկական ճամբարը։ Եվրոպական խորհրդի տվյալներով՝ ուկրաինացի երեխաներին տեղափոխում են այդ ճամբարներ՝ նրանց շրջանում ռուսամետ քարոզչություն և պատմություններ

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14592

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով