Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման օրակարգին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։ Ինչպես տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, քննարկումների առանցքում են եղել երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ։ Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14568

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով