Երևանի քաղաքապետարանը մասնակցել է ISPCAN 2026 միջազգային համաժողովին

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ միջազգային առաջատար կազմակերպությունների հետ հարաբերությունների ստեղծման, զարգացման և ոլորտի լավագույն փորձի փոխանակման նպատակով՝ Երեխաների նկատմամբ բռնության և անտեսման կանխարգելման միջազգային կազմակերպության՝ ISPCAN 2026 համաժողովում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանը ներկայացրել է վերջին մեկ տարում իրականացված աշխատանքներն ու ոլորտի զարգացման տեսլականը։ Երեխայի լսված լինելու իրավունքի պաշտպանությունը, նրա լավագույն շահի ապահովումը, ընտանիքի հզորացումն ու ապաինստիտուցիոնալացումը այն հիմնասյուներն են, որոնց շուրջ կառուցվում է համայնքային նոր քաղաքականությունը՝ երեխայի կյանքում կայուն ու տեսանելի արդյունքներ արձանագրելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14488

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով