Եվրամիության պաշտպանության նախարարները չեն կարողացել համաձայնության գալ ԵՄ առանձին երկրների մոտ մնացած Patriot հրթիռների պաշարները Կիևին փոխանցելու հարցում՝ ապագա մատակարարումների դիմաց: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրամիության պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «Ցավոք, հրթիռների փոխանցման վերաբերյալ ոչ մի նոր որոշում այսօր չի ընդունվել», – ասել է Կալասը: Պաշտպանության հարցերով ԵՄ արտաքին խորհրդի նիստից առաջ Կալասը Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռներ ունեցող երկրներին կոչ էր արել դրանք տրամադրել Ուկրաինային՝ հետագայում նոր արտադրված հրթիռներ ստանալու հնարավորության դիմաց։



