Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է չորս, վիրավորվել՝ 24 մարդ։ Այս մասին հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Նշվում է, որ իսրայելական ուժերը շարունակում են ագրեսիան Գազայի հատվածի դեմ անկլավում վատթարացող մարդասիրական իրավիճակի ֆոնին։ Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ սեպտեմբերի 27-ին Գազայի հատվածի հարավում իրականացված հարվածի արդյունքում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ուժերին պատկանող դիպուկահարի։ Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերին հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր զոհվել է 1421, վիրավորվել՝ 4983 մարդ։ 2023 թ․ հոկտեմբերին Գազայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 74 022, վիրավորել՝ 175 980 պաղեստինցի։ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։



