ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին ԵՄ անդամ ավելի քան երկու տասնյակ երկրների, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի տարբեր ներկայացուցիչներ: ՀՀ ԱԳ գրասենյակից հայտնում են, որ քննարկման առանցքում էին ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը և կապերի խորացմանն առնչվող թեմաները։ ԱԽ քարտուղարն աշխատանքային խմբի պատվիրակությանը ներկայացրել է նաեւ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ ծանոթացրել տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14502

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով