Պուտինը կրկին ավելացրել է ռուսական բանակի հաստիքային թվաքանակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 15,5 հազարով ավելացրել է զինված ուժերի հաստիքային թվաքանակը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ռուսաստանի իրավական ակտերի պաշտոնական պորտալում և ուժի մեջ է մտել երկուշաբթի։ Նոր որոշմամբ ՌԴ զինված ուժերի հաստիքային թվաքանակը հասել է 2 միլիոն 441 հազար 630-ի, որից 1 միլիոն 550 հազար 500-ը զինծառայողներ են։ Մինչ այդ բանակի հաստիքային թվաքանակը կազմում էր 2 միլիոն 426 հազար 130, իսկ զինծառայողների թիվը՝ 1 միլիոն 535 հազար։ Սա տարվա ընթացքում ռուսական բանակի թվաքանակի չորրորդ ավելացումն է, իսկ Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր՝ յոթերորդը։ Վերջին փոփոխությունը տեղի էր ունեցել հուլիսի վերջին, երբ Պուտինը բանակի հաստիքային թվաքանակը 25 հազարով ավելացնելու հրամանագիր էր ստորագրել։ Ավելի վաղ՝ հունիսին, զինծառայողների թիվը հասցվել էր 1 միլիոն 510 հազարի, իսկ մարտին՝ 1 միլիոն 502 հազար 640-ի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14552

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով