Վեց տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց պատերազմը, որը փոխեց Արցախի, Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը։ Երեք տարի անց՝ 2023-ի սեպտեմբերին, ռազմական գործողությունից և ամիսներ տևած ճգնաժամից հետո Արցախի գրեթե ամբողջ հայ բնակչությունը ստիպված հեռացավ իր հայրենիքից։ Մեկ շաբաթում Հայաստան եկավ ավելի քան 100 հազար մարդ։ Այսօր ամենադժվար հարցը միայն այն չէ, թե ինչ կորցրինք։ Պետք է հասկանալ՝ ինչու ամեն ինչ հասավ այդ հանգրվանին, ինչու չաշխատեցին անվտանգության խոստումները, ինչ դեր ունեցան ռուս խաղաղապահները, և ինչ քաղաքական ու իրավական հնարավորություն ունի այսօր բռնի տեղահանված Արցախի ժողովուրդը։ Մեր զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



