Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ

Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։ Երևանի քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ։ Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով՝ փողոցներով, բակերով, տրանսպորտով ու քաղաքի իրական խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»։ Երբ փաստ չկա, մնում է երևակայությանը «զոռ տալ»»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14557

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով