Դամասկոսի «Թիշրին» պալատում Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Ասաադ աշ-Շայբանին ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին։ Այս մասին հաղորդում է Syria TV-ն։ Ըստ հրապարակման՝ քննարկումների օրակարգում է եղել Եվրամիության և Սիրիայի միջև երկարաժամկետ գործընկերության հաստատումը։ Աշ-Շայբանիի և Կալասի միջև Դամասկոսում հանդիպումը տեղի է ունենում Սիրիայի և Եվրամիության միջև հարաբերությունների վերականգնման գործընթացի ֆոնին։ Աշ-Շայբանիի հետ հանդիպումից առաջ Կալասի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպել է Սիրիայի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Հինդ Կաբավաթը։ Կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության և կայուն զարգացման ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարությունը հայտնել է, որ Կաբավաթը հանդիպման ժամանակ ներկայացրել է նախարարության ռազմավարական ծրագիրը, որը կենտրոնանում է ազգային սոցիալական պաշտպանության համակարգի կառուցման, տնտեսական հզորացման, կանանց հզորացման և պաշտպանության, ինչպես նաև վերադարձողների վերաինտեգրման վրա։ Ըստ ԵՄ բարձր ներկայացուցչի գրասենյակի՝ Կալասին ավելի ուշ կընդունի Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան։



