Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման նշանների մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է հոկտեմբերի վերջին նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ հրեական պետության վրա պատրաստվող հարձակման նշանների մասին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք նշաններ ունենք, որ մեր թշնամիներն ընտրությունների նախաշեմին փորձելու են հարձակվել մեզ վրա», – վարչապետը հայտարարել է «Թել Նոֆ» ավիաբազայում։ Վարչապետի գրասենյակի կողմից տարածված տեսաուղերձում Նեթանյահուն Իսրայելի հակառակորդներին նախազգուշացրել է զերծ մնալ նման քայլից։ «Մեզ հետ գործ չունենաք ո՛չ հիմա, ո՛չ էլ երբևէ. մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք և երբ ցանկանաք», – հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուն նաև ներկայացրել է վերջին ժամանակներս իսրայելական բանակի մի շարք ռազմական ձեռքբերումները տարբեր ուղղություններում։ Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Գազայի հատվածում ոչնչացվել է ավելի քան 100 արմատական։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14569

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով