Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հաղթանակ թաղամասի մի բնակիչ ապօրինի պահում և իրացնում է թմրանյութ։ ՆԳՆ-ից հայտնում են, որ տեղեկությունը ստուգվել և հիմնավորվել է։ «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և սեպտեմբերի 24-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն է կատարվել 54-ամյա տղամարդու բնակության վայրում։ Հայտնաբերվել է էլեկտրական երկու կշեռք, անհայտ ծագման հաբեր, դեղնականաչավուն հետքերով դատարկ և կանեփի սերմերով լցված տարաներ, մեկ տարա՝ սպիտակ լուծույթով և երկուսուկես կիլոգրամ մարիխուանա»,-տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Տանտիրոջ նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Հանգամանքները պարզվում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14586

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով