Թբիլիսիի մետրոն կստանա 111 նոր վագոն

Չինաստանում, որտեղ արտադրվում են Թբիլիսիի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի շրջանակում նախատեսված 111 նոր վագոնները, ներկայացվել է նոր գնացքը։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ մայրաքաղաքի մետրոպոլիտենի 111 նոր վագոններով համալրումը պատմական իրադարձություն է, քանի որ վերջին անգամ քաղաքը նոր վագոններ ստացել է 34 տարի առաջ։ Նրա տեղեկություններով՝ արդեն ավարտվել է չորս վագոնից բաղկացած առաջին ժամանակակից գնացքի արտադրությունը, որը Թբիլիսի կհասնի այս տարվա վերջին։ Ընդհանուր առմամբ, Թբիլիսիի մետրոպոլիտենը կստանա 25 նոր գնացք․ դրանցից 14-ը բաղկացած կլինեն չորս, իսկ 11-ը՝ հինգ վագոնից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14794

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով