ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ դիտարկում է Լեհաստանում ամերիկյան ռազմակայան կառուցելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է լեհական TVP World պարբերականը։ «Մենք դիտարկում ենք այդ հարցը։ Մենք շատ ենք հարգում Լեհաստանի նախագահին։ Ուստի մենք ուսումնասիրում ենք դա, և դա կարող է տեղի ունենալ», – ասել է Թրամփը։



