Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում

Իրանի թշնամիները՝ ԱՄՆ-ն և Իսրայելը, հասկացել են, որ չեն կարող պատերազմի կամ ռազմական գործողությունների միջոցով ծնկի բերել իրանցի ժողովրդին, ուստի փորձում են վնաս հասցնել երկրին՝ հրահրելով և սրելով ներքին պառակտումները, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոշոր քաղաքների և նահանգային կենտրոնների քաղաքապետների հետ հանդիպման ընթացքում։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Փեզեշքիանը հավելել է, որ հանրության մասնակցությունը և հասարակության բոլոր շերտերի ու տարբեր խմբերի համագործակցությունը կենսական նշանակություն ունեն սպառնալիքները հաղթահարելու և խնդիրները լուծելու գործում։ Շեշտելով ժողովրդի միջև միասնության, համերաշխության և համախմբվածության պահպանման անհրաժեշտությունը՝ Իրանի նախագահն ընդգծել է, որ հասարակության բոլոր շերտերը և տարբեր խմբերը պետք է ներգրավված լինեն երկրի գործերի կառավարման մեջ: «Եթե ​​որևէ խումբ կարծում է, թե միայն ինքն է տիրապետում ամբողջ իմաստությանը և որոշումներ կայացնելու բացառիկ իրավասությանը, ապա ակամա կթուլացնի ազգը»,- ասել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14897

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով