Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Ծաղկաձորում անցկացվեց 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Եվրոպական փուլին մասնակցեցին 25 երկրների 27 թիմեր՝ ցուցադրելով թիմային ոգի, բարձր մրցակցային մակարդակ և հաղթանակի ձգտում։ Ութ խաղափուլերի հետաքրքիր և լարված պայքարի արդյունքում լավագույն եռյակը հետևյալն է. 1-ին տեղ՝ Բելառուս, Մինսկ քաղաքի թիվ 50 գիմնազիա, 2-րդ տեղ՝ Լատվիա, Ռիգայի պետական թիվ 1 գիմնազիա, 3-րդ տեղ՝ Վրաստան, Քութայիսի Անդրիա Ռազմաձեի ֆիզիկամաթեմատիկական դպրոց:



