Հայաստանը մոտենում է մի որոշման, որի հետևանքները կրելու են ոչ միայն այսօրվա, այլև հաջորդ սերունդները։ Սեպտեմբերի 29-ին Երևանում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը ներկայացրեց ռուսական առաջարկի մանրամասները․ նոր՝ մոտ 1000 մեգավատ հզորությամբ բլոկ, գործող Մեծամորի ԱԷԿ-ը մինչև 2046 թվականը աշխատեցնելու հնարավորությունը և այդ տարբերակի զգալի լրացուցիչ արժեքը։ Նա նաև առաջարկեց ռուսական նախագիծը դարձնել միջազգային՝ եվրոպական և ասիական ընկերությունների մասնակցությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի ընտրությունը պետք է հիմնված լինի գնի, որակի, անվտանգության, կառուցման ժամկետների և երաշխիքների վրա։ Փորձենք հասկանալ՝ իրականում ինչ ընտրության առաջ է Հայաստանը, որքան է այն արժենալու և ինչ է նշանակում երկրի համար առաջիկա հիսուն տարվա կտրվածքով։ Զրուցել ենք էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



