50-ամյա կին դատապարտյալին մահապատժի կենթարկեն

ԱՄՆ Գերագույն դատարանը երեքշաբթի մերժել է վերջին պահին ներկայացված միջնորդությունը ՝ Թենեսիում մահապատժի իրականացումը հետաձգելու վերաբերյալ։ Քրիստա Փայքին, որը շուրջ երեք տասնամյակ առաջ դասընկերուհու սպանության համար դատապարտվել էր մահապատժի։ Չորեքշաբթի օրը նախատեսվում է մահապատժի ենթարկել մահաբեր ներարկման միջոցով։ Այդպիսով, նա կարող է դառնալ ավելի քան 200 տարվա ընթացքում Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինը։ Մահապատիժը նախատեսվում է իրականացնել նահանգի մայրաքաղաք Նեշվիլում գտնվող Ռիվերբենդի խիստ ռեժիմի բանտում։ 50-ամյա Փայքը 1995 թվականի հունվարին 18 տարեկան էր, երբ իր 17-ամյա ընկերոջ և մեկ այլ հանցակցի հետ 19-ամյա Քոլին Սլեմմերին տարել են մասնագիտական կենտրոնի տարածքում գտնվող անտառապատ վայր, որտեղ, ըստ գործի նյութերի, նրան խոշտանգել և սպանել են։ Փայքի ներման խնդրագիրը, որով ընդգծվում էին նրա մանկության տարիներին ունեցած տրավմաներն ու սեռական բռնության ենթարկվելու հանգամանքները, ավելի վաղ մերժել էր Թենեսիի նահանգապետ Բիլ Լին։ Փայքը նաև կարող է դառնալ ԱՄՆ-ում մահապատժի ժամանակակից պատմության ընթացքում Թենեսիում մահապատժի ենթարկված միակ անձը, որը հանցագործությունը կատարել է դեռահաս տարիքում։ Սպանության դաժան հանգամանքները ժամանակին լայն արձագանք էին ստացել։ Ըստ գործի նկարագրության՝ հանցագործները զոհի կրծքին պենտագրամ էին փորագրել, իսկ սպանությունից հետո նրա գանգից մի հատված կտրել էին՝ որպես հանցագործության «հուշանվեր»։ ԱՄՆ-ում կին դատապարտյալների մահապատիժը չափազանց հազվադեպ է իրականացվում։ Մահապատժի տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ 1976 թվականին Գերագույն դատարանի կողմից մահապատժի կիրառման վերականգնումից ի վեր ԱՄՆ բանտերում մահապատժի ենթարկված 1683 անձանցից միայն 18-ն են եղել կանայք։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14652

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով