Երևանում բացվեց «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Երևանում բացվել է «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիան։ «Ֆուտբոլը Երևանի բակային կյանքի կարևոր մասն է, և մեզ համար կարևոր է, որ երեխաներն ունենան խաղալու, մարզվելու և իրենց կարողությունները զարգացնելու հնարավորություններ։ 2021–2025 թվականներին Երևանում կառուցել և հիմնանորոգել ենք 136 ֆուտբոլային դաշտ։ Իսկ միջազգային հեղինակություն ունեցող ակումբի ակադեմիայի ներկայությունը Երևանում արդեն նոր հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են ֆուտբոլում առաջ գնալ և զարգանալ ավելի պրոֆեսիոնալ միջավայրում»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14654

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով