14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ապօրինի թմրամիջոց ներկրելու հանցավոր արարք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ 1 անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Նրա մոտ գտնվող բեռնատարի սրահի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.2 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14692

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով