Գերմանիայում Boeing 737-ը թռիչքից առաջ բախվել է հրշեջ մեքենային

Գերմանիայի Ֆրիդրիխսհաֆեն քաղաքի օդանավակայանում Corendon Airlines-ի Boeing 737-ը թռիչքուղի շարժվելիս բախվել է օդանավակայանի հրշեջ ծառայության մեքենային։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ի երեկոյան՝ Անթալիա մեկնող չվերթի ժամանակ։ Բախման հետևանքով լրջորեն վնասվել է ինքնաթիռի ձախ թևը։ Տուժածներ չկան, իսկ վնասի չափը գնահատվում է մոտ 300 հազար եվրո։ Ուղևորները ստիպված են եղել լքել ինքնաթիռը և մոտ հինգ ժամ անց Թուրքիա մեկնել պահեստային օդանավով։ Ուղևորներից մեկի խոսքով՝ ինքնաթիռը սկսել էր շարժվել դեպի թռիչքուղի, երբ ընդամենը 6 վայրկյան անց տեղի է ունեցել բախումը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14692

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով