ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի սեպտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստեր: Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը (54-րդ տեղ), Շանթ Սարգսյանը (67-րդ տեղ,) Ռոբերտ Հովհաննիսյանը (75-րդ տեղ), Արամ Հակոբյանը (80-րդ տեղ): Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը Մագնուս Կարլսենն է: Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ` Մարիամ Մկրտչյան (32-րդ տեղ), Էլինա Դանիելյան (59-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան (76-րդ տեղ): Կանանց վարկանիշային աղյուսակի առաջին տեղում չինուհի Հու Յիֆանն է: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 19-րդն է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14692

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով