Մարտ ամսին Վրաստանի տնտեսությունն աճել է

Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի մարտին Վրաստանի տնտեսությունն աճել է 10.7%-ով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ 2026 թվականի մարտին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճի ուղղությամբ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները. մշակող արդյունաբերություն, տեղեկատվություն և հաղորդակցություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն, լեռնահանքային արդյունաբերություն, շինարարություն, տրանսպորտ և պահեստավորում: Ըստ ծառայության տվյալների` անկման միտում է գրանցվել վարչական և օժանդակ ծառայությունների, նաև հյուրանոցների ու ռեստորանների ոլորտում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով