«Բորդոն» վաճառվել է 1 եվրոյով

Ֆրանսիական «Բորդոն» անգլիական Park Bench ներդրումային ընկերությանը վաճառվել է խորհրդանշական 1 եվրոյով։ Գործարքի պայմանով նոր սեփականատերը ստանձնում է ակումբի պարտքային պարտավորությունները։ Վաճառքի արդյունքում «Բորդոյի» պարտքը նախատեսվում է 26 մլն եվրոյից կրճատել մոտ 13 մլն եվրոյի, իսկ դրա մարման ժամկետը 10 տարուց երկարաձգել մինչև 12 տարի։ «Բորդոն» Ֆրանսիայի վեցակի չեմպիոն է, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով այս տարվա հուլիսին իջեցվել էր երկրի վեցերորդ դիվիզիոն։ Ակումբը նախկինում պատկանում էր գործարար Ժերար Լոպեսին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14968

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով