Բերդի լցակայաններից մեկում խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՇՈՏԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, Մաշտոցի 2ա) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից։ Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսավարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոց, որի արդյունքում կասեցվել է լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ խախտումները վերացնելու ուղղությամբ։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14754

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով