Ալաջաջյանը Երևանում վարպետության դասեր կանցկացնի․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․ «Օրեր առաջ հանդիպել եմ ֆրանսահայ վարպետ լուսանկարչական տպագրիչ Թորոս Ալաջաջյանի հետ, որի «Սև և սպիտակի լույսը» հետահայաց ցուցահանդեսն այս օրերին ներկայացվում է «Արդի արվեստի կենտրոնում»։ Թորոս Ալաջաջյանը տարիներ շարունակ աշխատում է դասական անալոգային լուսանկարչական տպագրության ոլորտում՝ պահպանելով մի մասնագիտություն, որն այսօր արդեն հազվադեպ է հանդիպում։ Ուրախալի է տեսնել մեր հայրենակիցներին, որոնք իրենց գործով նման մակարդակ ու ճանաչում են ձեռք բերել։ Պայմանավորվել ենք նաև, որ պարոն Ալաջաջյանը Երևանում վարպետության դասեր կանցկացնի՝ իր փորձն ու գիտելիքը փոխանցելով լուսանկարչությամբ հետաքրքրվող երիտասարդներին։ Ցուցահանդեսում ներկայացված են 13 երկրից 55 լուսանկարչի 114 աշխատանքներ՝ Անրի Կարտիե-Բրեսոնի, Սեբաստիան Սալգադոյի, Ռենե Բյուրիի, Դեյվիդ Լինչի և այլ հեղինակների գործերը։ Եթե սիրում եք լուսանկարչություն, խորհուրդ եմ տալիս այցելել։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 14-ը»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14757

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով