Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով։ Այդ մասին տեղեկացնում է X սոցիալական ցանցում երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնայի կատարած գրառումը։ «Ռուսաստանը հարձակվում է ուկրաինական նավահանգիստների վրա, արգելափակում Ուկրաինայից հացահատիկի արտահանումը, իսկ այնուհետև նոր երթուղիներ փնտրում սեփական հացահատիկի համար։ Էստոնիան նման երթուղի չի տրամադրի», – գրել է Ցահկնան։ Դիվանագետը հիշեցրել է, որ դեռ սեպտեմբերի սկզբին զգուշացրել էր Էստոնիայի տարածքով ռուսական հացահատիկի տեղափոխման ծրագրերի մասին։ «Եվ այսօր մենք դրան օրենքի ուժ ենք տվել»,- գրել է Ցահկնան։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ իրենք աշխատում են Լիտվայի և Լատվիայի հետ՝ ապահովելու, որ Բալթյան երկրների նավահանգիստները չօգտագործվեն որպես տարանցիկ ուղիներ Ռուսաստանի համար։ «Ռուսաստանը չի կարող ագրեսիվ պատերազմ վարել և ակնկալել, որ մենք կօգնենք նրան պահպանել առևտրային հոսքերը։ Մենք չենք օգնի ֆինանսավորել նրա պատերազմը կամ նպաստել նրա շարունակական ագրեսիային», – նշել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14763

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով