, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է կանաչապատել մայրաքաղաք մտնող ճանապարհի միջնաշերտերը։ Տարածքում անցկացվել է 8 կմ ընդհանուր երկարությամբ ոռոգման համակարգ՝ մայր ջրագծով և բաշխիչ ցանցով։ Արդեն տնկվել է շուրջ 200 ծառ և 500 մշտադալար թուփ՝ գնդաձև ակացիա, ոսկեգույն բիոտա և կազակական գիհի։



