Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ «Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ Այս օրը ևս մեկ կարևոր առիթ է վերահաստատելու լրատվամիջոցների առանցքային դերը ժողովրդավարության ամրապնդման և իրավունքի գերակայության ապահովման գործում։ Ազատ, անկախ և բազմակարծիք մեդիան մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկն է։



